Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հենրիխ Մխիթարյան․Անհավանական եմ համարում այս երկրպագուների համար խաղալը

Հենրիխ Մխիթարյան․Անհավանական եմ համարում այս երկրպագուների համար խաղալը
18.05.2020 | 19:55

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանության Youtube-ի էջին տված հարցազրույցում խոսել է Հռոմում իր ապագայի և իր անցած ճանապարհի մասին: Խոսելով Հռոմում մնալու իր պլանների մասին` Մխիթարյանը շեշտել է, որ առաջին իսկ օրվանից իրեն լավ է զգացել «Ռոմա»-ում և հաճելի կլիներ մնալ այս ակումբում. իր համար հիմնական նպատակը Չեմպիոնների լիգայում տիտղոս նվաճելն է: Համեմատելով անգլիական, գերմանական, ուկրաինական առաջնությունները, որտեղ Մխիթարյանը ժամանակին հանդես է եկել, հայ կիսապաշտպանը շեշտել է, որ իտալական Սերիա Ա-ն առանձնահատուկ է, քանի որ հետաքրքիր է խաղալ այդտեղ: «Իտալիայի առաջնությունը նույնը չէ, ինչ 20 տարի առաջ էր, գնալով առավել լավն է դառնում: Ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ անհավանական բան եմ համարում այս երկրպագուների համար խաղալը: «Ռոմա»-ն հրաշալի ու տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի»,-ասել է նա:
Խոսելով ֆուտբոլում իր նպատակի մասին` Մխիթարյանը փաստել է, որ շատ բաների է հասել, սակայն դրանք արդեն իսկ անցյալում են: «Կարիերայիս ավարտին շատ քիչ է մնացել և բայց ես ներդնում եմ ուժերս հերթական տիտղոսը նվաճելու համար: Կարևոր եմ համարում, որ ինձնից հետո դրական մի բան մնա` դրա համար ուզում եմ ակումբի համար մի տիտղոս նվաճել»,-նշել է ֆուտբոլիստը:
«Երբ հաջորդ սերունդը քեզանում կուռք է տեսնում, դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհին ես: Միշտ երազել եմ լավ ֆուտբոլիստ դառնալ, որ մարդիկ հպարտանան ինձանով: Եթե նրանք նոր բան են սովորում քեզնից, ուրեմն հրաշալի աշխատանք ես անում»,-եզրափակել է Մխիթարյանը:

Դիտվել է՝ 3546

Մեկնաբանություններ